‘
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 27-30-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում՝ դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- • Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.30C (1996 թ.)
- • Օդի նվազագույն ջերմաստիճան` -27.10C (2002 թ.)
- • Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.90C
‘