‘Նոր տվյալներ տուժածների մասին’

870

Շարունակվում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցների բուժումը: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու տուժածից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ, քննարկվում է նրա երկրորդ վիրահատության հարցը:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը վերակենդանացման  բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական: Քննարկվում է կլինիկական հիվանդանոցի  վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող  մյուս հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:

Նախորդ հոդվածը‘Դեմիրճյան. Հայաստանում տնտեսական ճգնաժամի պատճառները քաղաքական են’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն միաձայն պաշտպանել է ռազմական օգնության վերաբերյալ Ֆրանսիայի հայցը’