Նոր քրեական գործեր և զանգվածային ձերբակալություններ

136

Այս շաբաթ «Վեսնա» բելառուսական իրավապաշտպան կազմակերպությունը ևս 70 հոգու ճանաչել է քաղբանտարկյալ։ Այդպիսով՝ քաղբանտարկյալ ճանաչված մարդկանց թիվը հասնում է 801-ի։

Հոկտեմբերի 6-ին Մինսկում տեղի է ունեցել IT-մենեջեր Անդրեյ Զելցերի հուղարկավորությունը, որը գնդակահարվել էր ՊԱԿ աշխատակիցների կողմից սեպտեմբերի 28-ին։ Իշխանությունների պնդմամբ՝ Զելցերին գնդակահարել էին այն բանից հետո, երբ նա հրացանով կրակել ու սպանել էր հատուկ ծառայության մի աշխատակցի։

Հրաժեշտի արարողությունը մարդաշատ չի եղել՝ մի քանի տասնյակ մարդ։ Իշխանամետ մի քանի լրատվամիջոցներ սպառնացել էին « ծայրահեղականության մեղադրանքով» ստուգել հուղարկավորությանը մասնակցած բոլոր մարդկանց։

Բելառուսական Tut.by կայքի աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Թշնամանք հրահրելու» հոդվածով, որը նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Zerkalo կայքի խմբագրությունում կարծում են, որ այդ նոր քրեական գործը կապ ունի Անդրեյ Զելցերի մինսկյան բնակարանում հրաձգության վերաբերյալ Tut.by կայքում հրապարակումների հետ։

«Զելցերի գործի» վերաբերյալ մեկնաբանություններ թողնելու համար ձերբակալվել է առնվազն 200 հոգի։ Նրանք կասկածվում են ՔՕ 369  130 հոդվածներով նախատեսված հանցագործությունների մեջ՝ «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը» և «Սոցիալական թշնամանք հրահրելը»։ Ավելի վաղ  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել էր, որ «ցանցում ՊԱԿ-ի աշխատակցին վիրավորողները» կպատժվեն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈ՞վ կստանա խաղաղության Նոբելյան մրցանակը
Հաջորդ հոդվածըԳերմանիայում սկսվել է 100-ամյա նացիստի դատավարությունը