‘Նոր Օռլեանում հանցագործը կրակել է պատանիների խմբի վրա’

1006

Հունվարի 21-ի երեկոյան Նոր Օռլեանում անհայտ հանցագործը կրակահերթ է բացել 17-18 տարեկան երիտասարդների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով 5 մարդ տարբեր կարգի վնասվածքներ է ստացել: Տեղի իրավապահ մարմինների  փոխանցմամբ՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Ըստ ոստիկանության հաղորդած տեղեկությունների՝ երիտասարդները կանգնած են եղել խանութի դիմաց՝ խաչմերուկի հարևանությամբ, երբ մոտակայքով անցնող ավտոմեքենայից նրանց ուղղությամբ կրակահերթ է բացվել:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը փորձում է պարզել կրակողի ինքնությունը:

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանում կինն ամուսնու աչքի առաջ խմբակային բռնաբարության է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը կքննի Սերժ Սարգսյանի շտաբներում փող բաժանելու մասին հրապարակման իսկությունը’