‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի նկատմամբ հարուցվել է քր. գործ’

1117

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման` 2014 թվականի մայիսի 9-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցն իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար պահանջել է խոշոր չափերի գումար: 

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Սովետը մահացավ և հարյավ Հայաստանում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Վիրավորվածությունը՝ որպես արտագաղթի նոր և հիմնական պատճառ’