‘
Հունվարի 10-ին Պաշտպանի 116 թեժ գիծ ահազանգել մի կին և հայտնել, որ իր որդին` Ռոբերտ Հովսեփյանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկվանից հացադուլ է հայտարարել:
Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները, «Ընդդեմ իրավական կամայակունություններ» հկ ներկայացուցիչ Ժորժետա Մեսրոպյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել են կալանավոր Ռոբերտ Հովսեփյանին:
Վերջինս հայտնել է, որ հունվարի 9-ից անժամկետ հացադուլ է հայտարարել և, եթե երկու շաբաթվա ընթացքում իրեն առաջադրված մեղադրանքը չհանվի և իրեն ազատ չարձակեն, նա դիմելու է ծայրահեղ քայլի, քանի որ ապրելու իմաստ չի տեսնում:
Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները հորդորել են կալանավորին դադարեցնել հացադուլը, սակայն վերջինս կտրականապես մերժել է:
Նշենք, նաև, որ Ռոբերտ Հովսեփյանը իր խնդրի կապակցությամբ դիմել է Սերժ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպանին:
‘