Նուլանդ․ Ուկրաինայում ՌԴ-ի պարտությունն անհրաժեշտ է ցանկալի աշխարհակարգը պահպանելու համար

329

ԱՄՆ վարչակազմը հուսով է, որ հակամարտությունն Ուկրաինայում կավարտվի Ռուսաստանի ռազմավարական պարտությամբ, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, դա հնարավորություն կտա պահպանելու ամերիկյան կողմին ձեռնտու աշխարհակարգը։

Նման դիրքորոշում է հինգշաբթի շարադրել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը՝ ելույթ ունենալով  վաշինգտոնյան Կարնեգի Ֆոնդում Ուկրաինային նվիրված սեմինարում։

Խոսելով Ուկրաինայում դեպքերի հետագա զարգացման մասին՝ Նուլանդը շեշտել է, որ ամերիկյան իշխանությունների տեսակետից՝ «դա պետք է ավարտվի ռազմավարական պարտությամբ» ռուսաստանյան ղեկավարության համար։ Նուլանդը նշել է, թե Վաշինգտոնը կուզեր, որ Ուկրաինայի շուրջ իր տեսակետը պաշտպաներ «ողջ քաղաքակիրթ աշխարհը»։

«Որովհետև եթե մենք դա չանենք, մոլորակի վրա բոլոր մյուս ավտոկրատները կփորձեն երկրներից մասեր պոկել և ապակայունացնել կարգերը, որոնց պայմաններում մենք հիմնականում անվտանգ էինք և բարգավաճում էինք տասնյակ ու տասնյակ տարիներ։ Ահա թե որն է Ուկրաինայում կատարվողի բուն էությունը։ Անկասկած, էականն Ուկրաինան է, սակայն այստեղ խոսքն ավելի լայն աշխարհակարգի մասին է, ինչն ԱՄՆ-ը բոլոր այս տարիներին գլխավորել է և անվտանգ պահել»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր չէ հետաձգել ընտրությունները
Հաջորդ հոդվածըՆուլանդ․ «Մենք Ղրիմը համարում ենք Ուկրաինայինը»