‘Նույնիսկ օֆշորում ստվերները չեն անհետանում. Մամուլ’

1210

Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստրից դեռ այս տարվա հուլիսին ստացված պատասխանը ոչ մի կերպ չի գաղտնազերծվում: Խոսքը այն պատասխանի մասին է, որից պետք է հայտնի դառնար՝ կարո՞ղ էր արդյոք առանց ՀՀ վարչա­պետ Տիգրան Սարգսյանի գիտության որևէ այլ անձ Կիպրոսում նրա անունով ընկերություն գրանցել:

Խոսքը այն հայտնի ընկե­րության մասին է, որի միջոցով սնանկացրել էին գործարար Փայլակ Հայրապետյանին: Երեկ ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ» օրաթերթի թղ­թակցին ասել են, որ այդ գործով զբաղվում է ՀՀ դատախազու­թյունը:

Դատախազությունից ասել են, թե գործը ոստիկանությու­նում է: Երկրորդ անգամ ոստիկանությունից տեղեկություն ստա­նալ երեկ այլևս չի հաջողվել:

«Նշենք, որ Տ,Սարգսյանը կտրականապես հերքում է, թե ինքը տեղյակ է եղել իր անունով գրանցված կիպրոսյան ընկերության մասին: Ասածն ապացուցելու համար նա հարցում էր ուղարկել Կիպրոս: Հայտարարվեց, որ պատասխանը թարգմանվում է և կհրապարալվի: Չհրապարակվեց: Եվ ուրեմն կարելի է պնդել, որ դրանով հաստատվում է, որ այդ ընկերությունը գրանցվել է իր մասնակցությամբ»,-գրում է թերթը: 

Նախորդ հոդվածը‘Երևանի գլխավոր ճարտարապետ. Փակ շուկայի ձևափոխումը՝ ազգային խայտառակություն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը երեկ անակնկալ կերպով հեռացել է Հայաստանից. Մամուլ’