Նունե Ավետիսյան․ Մի քիչ էլ ես պատմեմ Վանոյից

2600

Նունե Ավետիսյանը Ֆեյսբուքում գրում է․

Մի քիչ էլ ես պատմեմ Վանոյից…

Եղբայրս, Համիկը շատ էր սիրում նրան: Միշտ ասում էր. «Արի գնանք Վանոյին նայելու»: Ու վեր էինք կենում, Կոմիտասից իջնում քաղաք Վանոյին նայելու: 14-15 տարեկան էրեխեք էինք, գնում նստում էինք մեկ գրողների միության նկուղի ճաշարանում, մեկ` Սկվազնյակում ու կողքի սեղաններից մեկի մոտից նայում էինք, թե Վանոն ինչ էր անում, հետևում էինք նրա շարժուձևին, խոսքին, կատակներին: Չգիտեմ, նկատու՞մ էր արդյոք, որ երկու երեխա հետևում էին իրեն, բայց ինձ միշտ թվում էր, որ նա տարբերվում էր կողքիններից, ու նրան հետևելը մի տեսակ հետաքրքիր գիրք կարդալու պես բան էր:

Շատ տարիներ հետո, երբ Երևանի քաղաքապետն էր, Համիկը Հոլանդիայից կարողացավ կապվել իր հետ և խնդրել մեր անունից` հայրիկի ապրած տան պատին հուշաքար տեղադրել: Ոչ միայն թուլատրեց, այլև քաղաքապետարանի բյուջեից գումար հատկացրեց դրա համար: Ու չգիտեմ ինչու ինձ թվաց, թե Վանոն գուցե թե մտաբերել էր էն երկու փոքրիկ պարտիզաններին, որոնք երկար ժամանակ իր ետևից ման էին գալիս «վանոյական» համուհոտով խոսքուզրույցը վայելելու: Եվ այնքան պարզ ու հանգիստ լուծեց այդ խնդիրը, որ անգամ շնորհակալություն ասելու առիթ չունեցանք:

Նախորդ հոդվածըWSJ. Հաիթիում առևանգված միսիոներների համար պահանջում են 17 մլն դոլար փրկագին
Հաջորդ հոդվածըԲաքվից Հայաստան է հայրենադարձվում 5 գերի․ Sputnik Արմենիա