Նունե ՆԳ-ն Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.
«Ծնունդդ շնորհավոր, հզոր մարդ, միակ նախագահ։ Դուք հայոց պատմության մեջ կմնաք որպես անսահման հայրենասեր, հեռատես ու սուր միտք ունեցող քաղաքական գործիչ։ Միակը, որի ղեկավարման օրոք առաջին անգամ հազարավոր տարիներ անց Հայաստանը տարածքները ընդլայնեց, պարտադրված պատերազմում հաղթեց, աշխարհում առաջին անգամ փակված ատոմակայան վերաբացեց, զրոյական բյուջե ունեցող երկիրը ծանր պատերազմից հետո շատ կարճ ժամանակում տնտեսական աճ գրանցեց, դաժան երկրաշարժի ու պատերազմի պայմաններում երկիրը քաոսի չվերածվեց, երկրում գերակայում էր օրենքը, որի համար հարեւան երկրներն էին մեզ նախանձում (Վրաստանի բարեկամներս վկա), ու չնայած նրան, որ տնտեսությունը ծանր վիճակում էր, ոչ մի պետական կարեւոր կառույց, գործարան չվաճառվեց։
Ձեր ղեկավարման տարիներին հպարտությամբ էինք լցվում, երբ տեսնում էինք ինչպիսի հարգանքով ու ակնածանքով էին աշխարհի գերհզոր երկրների ղեկավարները ընդունում ձեզ՝ այսինքն Հայաստանին, իսկ թշնամիները քծնում, մեզ օդ ու ջրի պես խաղաղություն էր հարկավոր, բայց այն չխնդրեցիք սրա-նրա դուռը գնալով, այլ ստիպեցիք արժանապատիվ ձեւով,։ Զրոյից պետություն ստեղծելը հեշտ բան չէ, այդ պատճառով էլ հետխորհրդային երկրների ղեկավարներից ձեր օգնությանն էին դիմում, անձամբ եմ հիշում։ Պատմության հիշողությունը ոչ տարիների, ոչ էլ տասնյակ ու հարյուրավոր տարիներով չի սահմանափակվում, եւ այն անողոք է, այնտեղ միայն հիշվելու են չոր փաստեր, թվեր։ Մոնղոլ-թաթարական հորդաները կգան-կգնան, իսկ պատմությունը ցույց է տալիս թե ով ինչ է արել իր երկրի համար։ Աստված ձեզ անսպառ առողջություն տա պարոն նախագահ»։

