‘Նուրմագոմեդովի և Մեյվեզերի մենամարտը կարող է տեղի ունենալ Գրոզնիում’

763

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը հայտնել է, որ իր որդու և բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի միջև մենամարտը, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ:

«Խաբիբի և Մեյվեզերի մենամարտը հնարավոր է, որովհետև Ֆլոյդը արդեն կապ է հաստատել մեր թիմի հետ: Այն կարող է տեղի ունենալ 30 հազարանոց «Ախմատ» արենայում մայիսի 4-ին:

Տղաս մի քանի անգամ սպարինգ մենամարտեր է անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների դեմ և բավականին լավ տեսք է ունեցել: Այնպես որ, այդ դիմակայությունում ոչինչ բացառել պետք չէ»,- անվանի մարզչի խոսքերը մեջբերում է Известия-ն:

Ավելի վաղ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ ֆինանսական տեսանկյունից ամենաշահավետը հենց Մեյվեզերի դեմ մարտը կարող է լինել:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ի ֆուտբոլիստը ձմռանը կհեռանա թիմից’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականին հիմնադրված ակումբը՝ ՄԼՍ-ի չեմպիոն’