‘
Երևանյան դպրոցներում ուսուցիչներին շարունակում են ստիպել իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը: Այս մասին տեղեկացնում է «Հրապարակը»:
Թերթի խմբագրություն զանգահարած ուսուցչի ասելով, մեկ տոմսի արժեքը 2000 դրամ է. «Խայտառակություն է, ուսուցիչը չի կարող գնել, բայց ստիպված է մի ձևով իրացնի, անհարմար է, ինչպե՞ս կարող են ծնողին կամ աշակերտին ստիպել գնել այդ լոտոն»:
Նա տեղեկացրել է, որ նույնը կատարվում է նաև մանկապարտեզներում:
Թերթը հիշեցնում է, որ վիճակախաղի գաղափարը ԼՂՀ իշխանություններինն է, գործում է անցած տարվանից: Նպատակը ղարաբաղյան ծագմամբ ապրանքներ ու բնակարաններ խաղարկելն է և տոմսերի վաճառքից ստացված գումարները Արցախի վերաբնակեցման գործում ներդնելը: «Նպատակն ազնիվ է, միջոցները՝ ոչ»,-եզրակացնում է թերթը:
‘