‘Նստաշրջանն ավարտվեց. խմբակցությունների ակտիվությունը ‘

888

Այս շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանով ավարտվեց գարնանային նստաշրջանը: Այս առիթով ներկայացնում ենք parliamentmonitoring.am-ի մոնիթորինգի արդյունքները, թե որ խմբակցությունը ինչպիսի ակտիվություն է ցուցաբերել ԱԺ-ում: 

Կողմ քվեարկածների ցուցակը գլխավորում է Հանրապետական կուսակցությունը՝ պատգամավորները կողմ են քվեարկել 10716 անգամ: Ամենաքիչը կողմ են քվեարկել «Հայ Յեղափոխական Դաշնակցության» պատգամավորները՝ 143 անգամ:

Ամենաշատը դեմ է քվեարկել «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը՝ 278 անգամ: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել ընդամենը 9 անգամ:

«Ձեռնպահ» քվեարկածների քանակով առաջատարը «Բարգավաճ Հայաստանն» է՝ 1020 անգամ, որից հետո ՀՅԴ-ն՝ 376 անգամ և «Հայ ազգային կոնգրեսը»՝ 225 անգամ:

Ամենաշատ հարցերը տվել են Հանրապետականի պատգամավորները՝ 213 հարց, (խոսքն, այստեղ, բնականաբար, քանակի, եւ ոչ թե բովանդակության մասին է) ՀՅԴ-ն՝ 45 հարց, ԲՀԿ-ն՝ 40:

Ելույթների քանակով առաջատարը կրկին Հանրապետական խմբակցությունն է՝ 80 ելույթ: Ըստ երեւույթին, մոռացությունից ԱԺ բերված Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը գերակատարել են պլանը: 

«Հայ ազգային կոնգրեսի» ելույթները 38-ն են, ՀՅԴ-ինը՝ 36-ը:

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է որպես վկա’
Հաջորդ հոդվածը‘«Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը խախտել են սահմանադրությունը»’