‘
Միքայել Տոնոյանը ֆեյսբուքում գրում է.
«Սույնով ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր քաղաքապետարանի դիմացով անցնելիս պատահաբար տեսա իմ ծանոթներին և մի կես ժամ զրուցելուց հետո ոտքով շարժվում էի տուն: Հաղթանակ կամրջի վրա զգացի, որ երեք հոգի ինձ հետևում են: Մոտեցան և ինչ որ ապուշություններ սկսեցին դուրս տալ բա թե Դու էդ ակտիվիստներից ես: Արի իջնենք կամրջի տակ: Ասեցի չէ, բա թե մեր պապաներին նեղացնում են և այլն: Չհասցրեցի պատասխանել խփեցին ու փախան: Դրանից հետո դիմել եմ Ոստիկանություն: Ունեմ թեթև ձեռքի վնասվածք ու մի փոքր շրթունքի և երևի նաև ցնցում ու գլխացավեր: Հետ եմ դարձել Քաղաքապետարան և խնդրել Ոստիկաններին տանել ինձ բաժին: Վաղվանից կզբաղվեմ դատաբժիշկներով և այլն: Ես այդ երեքին անպայման հայտնաբերելու եմ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ծեծի էին ենթարկվել քաղաքապետարանի դիմաց ընթացող նստացույցի ևս երկու մասնակից՝ Միհրան Մարգարյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը:
‘