‘Նվիրատվությունների սիրահարը. Մամուլ’

1110

«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքի հայտարարագրի համաձայն՝ 2011 թվականին Գևորգ Կոստանյանը 87 հազար դոլար նվիրատվություն է ստացել, իսկ նրա տիկինը՝ 100 հազար դոլար: Թե կոնկրետ ումից և ինչի համար՝ նշված չէ:

«ՉԻ»- 2011 թ., հիշեցնենք, Գևորգ Կոստանյանը նախ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի անդամ էր, ապա նշանակվեց զինդատախազ: Բայց դա, իհարկե, ոչինչ չի նշանակում: Երևի դեպքն այսպես է եղել. Գևորգ Կոստանյանն ամբողջ օրը կոռուպցիայի դեմ պայքարելուց հետո հոգնած և ուժասպառ գնալիս է եղել տուն, ինչ-որ բարեգործ տեսել է նրան, խղճահարվել  ու որոշել 87 հազար դոլար նվիրաբերել: Հետո մտածել է՝ երևի քիչ էր, արի կլինի՝ 100 հազար դոլար էլ կնոջը նվիրեմ: Ափսոս՝ նման բաներ միայն բարձրաստիճան պաշտոնյաների հետ են պատահում: Մանավանդ՝ նրանց հետ, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ:

Ի դեպ, հետաքրքիր կլիներ տեսնել նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների 2013 թ. հայտարարագրերը: Չէ, ուրիշ բան չմտածեք, պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ նվիրատվություն է կատարել մեծ մարդասեր Սուրիկ Խաչատրյանը: Վերջին հաշվով՝ նվիրատվություններ կատարելն օրենքով չի արգելվում:

Նախորդ հոդվածը‘Տղամարդը պայթեցրել է իրեն Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին’
Հաջորդ հոդվածը‘Հրաձգություն Կապիտոլումի բլրում. կասկածյալ կինն սպանվել է’