‘Նրանք ծեծելով սպանել են ազատամարտիկին (լուսանկարներ)’

4802

Ինչպես արդեն հաղորդել էինք, հուլիսի 13-ին Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 114 մանկապարտեզի բակում, կնոջ ու երեխաների ներկայությամբ, Էլլա գիշերային ակումբի «ախրաննիկները» դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Ձի Վարդան մականվամբ 55-ամյա Վարդան Թումանյանին և նրան թողնելով անօգնական՝ հեռացել են:

Ծեծից հետո Վարդանը մնացել է տանը, որպեսզի տան պայմաններում բուժվի, սակայն տևական ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Երեկ սույն հանցագործությունը կատարելու համար կալանավորվել են Երևան քաղաքի Կարախանյան փողոցի բնակիչներ, 31-ամյա Գևորգ Սարգսյանը ու 24-ամյա Սարգիս Ղուկասյանը:  Վերջիններիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:

Shamshyan.com-ը հրապարակել է կալանավորվածների լուսանկարները, կայքի տեղեկություններով՝ Սարգիսը աշխարհի կրկնակի չեմպիոն է և նախկինում 3 անգամ եղել է դատապարտված, իսկ Գևորգը՝ Եվրոպայի չեմպիոն, ու այս «վայ» չեմպիոնները ազատամարտիկին անգամ ծեծել են ասֆալտին կիսապառկած ու արնաշաղաղ վիճակում: 

Նախորդ հոդվածը‘Իրաքցի քրիստոնյաները ստիպված են փախչել Մոսուլից’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան հակված է կարծելու, որ «Բոինգ-777»-ը Դոնբասում խոցել են անջատականները’