‘Նրանք մեղադրել են իրար. Էլ` մարդասպան. էլ` քաչալ շուն ‘

1042

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ընդամենը մի քանի տարի առաջ ասել էր բառացիորեն հետևյալը. «Ինչ վերաբերում է Սաշիկին, ապա նրա կերպարը ժողովրդի աչքում կրիմինալ նկարագիր ունի: Այդ մարդն ուր էլ գնացել, լուրջ պրոբլեմներ է ունեցել, նրանից կարելի է սպասել ամեն ինչ: Բայց վարձու մարդասպաններին նա պատվեր իջեցրել է , թե` ոչ, ճշմարտությունը հավանորեն կիմանանք իշխանափոխությունից հետո, ինչը կլինի շատ շուտով…»: /«Իրավունք» Հունվար` 2007թ./:

Թե ինչ եղավ «իշխանափոխությունից» հետո` գիտենք բոլորս: Հայկ Բաբուխանյանը դարձավ ՀՀԿ պատգամավոր, ու հիմա սպասարկում է իր կողմից հիշատակված Սաշիկի, նրա եղբոր ու վերջինիս փեսա Միշիկի շահերը:

Իր հերթին էլ, նույն Սաշիկ Սարգսյանը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, թե ինքը ներկայում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին դատի չի տալիս միայն այն պատճառով, որովհետեւ վերջինս հիվանդ է (ենթարաբար` նկատի ուներ հոգեկան հիվանդ).

«…Հիվանդ մարդուն ի՞նչ դատի տաս…», — ասել էր Սարգսյանը: Բայց որոշ ժամանակ անց այդ «հիվանդ մարդու» կարիքը զգաց էլի իր եղբայրը` Սերժ Սարգսյանը, սկզբում` դհոլացնելով, հետո` ՀՀԿ-ացնելով վերջինիս:
Փաստորեն, ինչպես տեսնում ենք` Սերժ Սարգսյանի պատգամավորական և մտերմական ցուցակը ծայրից ծայր կազմված է նման մարդկանցից, դա մի ցուցակ է, որտեղ բոլորը գնվում, վաճառվում, փոխանակվում, օգագործվում և ապա շպրտվում են:

Նախորդ հոդվածը‘Ուդալցովին «փակել են», առայժմ` 48 ժամով’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիան» վերսկսում է չվերթները’