‘Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Սիթիին»’

531

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Սիթիին»: Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Լիվերպուլից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «քաղաքաբնակներն» առաջատար «Չելսիին» զիջում են 5 միավոր, սակայն վերջինս մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

««Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների փոխարեն ես ինձ վատ կզգայի` տեսնելով, թե որքան հեշտ է խաղալ իմ թիմի դեմ: Մենք «Մանչեսթեր Սիթիին» գնահատում ենք որպես Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի: Այս թիմը պետք է զարգանա, պետք է տարեցտարի ավելի լավը դառնա: Այս ամենի փոխարեն մենք ամեն անգամ նույն սխալներն ենք տեսնում»,-Նևիլի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:

Նախորդ հոդվածը‘Ֆաբրեգաս. «Հիմա էլ ուզում եմ հաղթել պրեմիեր լիգայում»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին մտավ Մեծ հնգյակի բոլոր ժամանակների ռմբարկուների տասնյակ’