‘Նևիլն ու Կարագերը քննադատել են Ալեքսիս Սանչեսին և Պոգբային’

1416

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն ու «Ման. Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը դժգոհ են մնացել «կարմիր սատանաներ»-ի՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ ԱՊԼ-ի 29-րդ տուրում ցուցադրած խաղից (3:2):

«Պոգբան ազատ է խաղում: Նա կարծես ընկերների հետ այգում լինի: Տպավորություն կա, որ նրան մտահոգում են միայն YouTube-ի և Instagram-ի տեսանյութերը: Նա կատարվող իրադարձություններն ընդունում է որպես կատակ: Զարմանալի չէ, որ Մոուրինյոն մի քանի անգամ Պոգբային դուրս թողեց կազմից»,- ասել է Նևիլը:

«Տեսեք, թե ինչ խառնաշփոթ էր խաղադաշտում: Կարծում եմ, որ Սանչեսը Պոգբայից վատ տեսք ուներ: Առաջին խաղակեսում Ալեքսիսը 19 անգամ գնդակ է կորցրել: Դա անհավանական է: Եվ մենք խոսում ենք իբրև թե համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի մասին:

Այնպիսի տպավորություն է, որ Սանչեսն ու Պոգբան երեխաներ են խաղահրապարակում, ովքեր կարծում են, որ լավագույն ֆուտբոլիստներն են, և կարող են անել այն, ինչ ուզում են»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘The Times. Վենգերը չի պատրաստվում հեռանալ «Արսենալ»-ից’
Հաջորդ հոդվածը‘«Boxing Day» Իտալիայում. Տրանսֆերային պատուհանի ժամկետը նույնպես փոխվելու է’