‘Ն. Զոհրաբյանը վարչապետի ստորագրության բացակայության մասին. Ինձ մի ծիծաղեցրեք ‘

1615

Վարչապետի մամուլի խոսնակ Հ.Բերբերյանը երեկ հայտարարել էր, թե դատախազությունը ստացել է Կիպրոսի իրավապահ մարմիններից պատասխան, եւ որ այնտեղ որեւէ փաստաթղթի տակ վարչապետի ստորագրությունը չկա: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը iLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ փաստին, ասաց. «Այն, որ ծիծաղը օգտակար է առողջությանը, դա վաղուց հայտնի փաստ է։ Սակայն, վերջերս ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ խիստ շոգի պայմաններում անզուսպ ծիծաղը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այնպես որ, խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք։ Եթե որեւէ մեկը կապացուցի, որ առանց մարդու գիտության եւ համաձայնության՝ հնարավոր է միլիոնավոր դոլարների գործարքներ կատարել՝ դա ապացուցողին արժե առաջադրել Նոբելյան մրցանակի»։

Նախորդ հոդվածը‘Վոլգոգրադում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել՝ հայրը, մայրը և 2 երեխաները’
Հաջորդ հոդվածը‘«Տարոն, կշտացիր». Բողոքի ակցիա քաղաքպետարանի մոտ (ֆոտոշարք, տեսանյութ)’