‘Ն. Զոհրաբյան. ԲՀԿ-ը կմիանա Կոնգրեսի նախաձեռնությանը’

1019

Եթե Կոնգրեսը Ազգային ժողովում հանդես գա Մարտի 1-ի հարցերով հանձնաժողով ստեղծելու նոր նախաձեռնությամբ, ԲՀԿ-ը կմիանա որպես նախագծի համահեղինակ: այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Այո՛, եթե մեր գործընկեր ՀԱԿ-ը նման նախաձեռնությամբ հանդես գա, ապա ԲՀԿ-ն որպես նախագծի համահեղինակ կմիանա: Մեզ համար շատ կարևոր է, որ ստեղծվի մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով», — ասել է նա:

Ն. Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ-ն կարևորում է հանձնաժողովի ստեղծումը՝ շատ հարցերի պատասխաններ ու պարզաբանումներ ստանալու ակնկալիքով ու մասնավորապես` տասը մահվան դեպքերի հետ կապված:

Հիշեցնենք, որ Մարտի մեկի դեպքերի պատասխանատվության հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագիծ Կոնգրեսը ներկայացրց նաեւ 2013-ի գարնանային նստաշրջանում: ՀՀԿ խմբակցությունը դրանից առաջ հայտարարել էր, թե պատրաստ է ընդունել հանձնաժաղավ ստեղծելու գաղափարը ընտրական գործւընթացներից հետո: Սակայն քվեարկության ժամանակ մեծամասնությունը դեմ քվեարկեց նախագծին:

 

Նախորդ հոդվածը‘ Հայ ռազմական բժիշկը հետմահու արժանացել է «Աշխարհի ժողովուրդների բարեպաշտ» պարգևի’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում ինչպես պատերազմում. Մեծ ֆոտոշարք, տեսանյութեր ‘