‘Ն. Զոհրաբյան. ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի վերաբերյալ լրացուցիչ իրազեկման կարիք կա ‘

625

Հայ հասարակությունը ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի վերաբերյալ լրացուցիչ իրազեկման կարիք ունի, այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած լսումների ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում կա հանրային իրազեկման պակաս. նրանք ճշգրիտ չեն պատկերացնում ռեադմիսիայի համաձայնագրի իրական նշանակությունը և կարգավորիչ դերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ համաձայնագրերի՝ գլխադասային հանձնաժողովում և լիագումար նիստում քննարկման ժամանակ պատգամավորները կարևորել են փաստաթղթերի ընդունումը: Խոսելով ռեադմիսիայի համաձայնագրի մասին՝ Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ ՀՀ-ը ԵՄ անդամ 13 պետությունների հետ ունի երկկողմ գործող պայմանագրեր: Անդրադառնալով մուտքի արտոնագրի դյուրացմանը վերաբերող համաձայնագրին՝ հանձնաժողովի փոխնախագահը կարծիք է հայտնել, որ փոխադարձ այցելությունները կնպաստեն ՀՀ-ԵՄ համագործակցության ակտիվացմանը և խորացմանը: Ներկայացված համաձայնագրերի վավերացումը, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, մեկ քայլ է ժողովրդավարական երկիր կերտելու ճանապարհին:

Նախորդ հոդվածը‘Հրաժարականի պահը հասունացած է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում սիբիրյան խոցի 17 դեպք է հայտնաբերվել’