‘Ն.Զոհրաբյան. Ժողովուրդը վերցնում է գումարը, բայց քաղաքական ուժերից պահանջում է պայքարել արդարության համար ‘

1394

«Իշխանության կողմից արվել է հնարավոր և անհնար ամեն ինչ՝ իշխանական լծակների ողջ գործադրմամբ, ընտրակեղծիքների ողջ ծավալով. ահաբեկումներ, ճնշումներ, ընտրակաշառք, իշխանական ողջ մեքենան փոքր Արարատ քաղաքում աշխատեց իր հզորությամբ այնպես, ինչպես աշխատում է համապետական ընտրությունների ժամանակ: Եվ իշխանությանն ընդամենը հաջողվեց տոտալ ճնշումների ու լծակների գործադրմամբ առավելության հասնել ընդամենը 300 ձայնով: Եվ եթե իշխանությունը դա իր համար կարող է համարել հաղթանակ, ուրեմն իրենք հերոսներ են»,- այսպես է tert.am-ի հետ զրույցում մեկնաբանել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ Արարատում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները:

Հիշեցնենք, որ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով՝ Հայկ Հայկյանը ստացել է 4 544, Սամվել Բարսեղյանը՝ 4 214 ձայն: Իսկ 160 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

 

Երեկ Արարատում գրանցվել է աննախադեպ ընտրական ակտիվությունը և քվեարկությանը մասնակցել է ընտրողների հիմնական ցուցակի 67 տոկոսից ավելին:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ չեն պատրաստվում բողոքարկել Արարատի համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:

«Ես ցավում եմ, որ ժողովուրդը հասցված է այն վիճակի, որ գնում է քվեարկելու այլևս միայն կոնկրետ գումարի դիմաց։ Ես ցավում եմ, որ ժողովուրդը գնում և վերցնում է գումարը, բայց քաղաքական ուժերից պահանջում է պայքարել արդարության և արդար ընտրության համար: Բայց ես ժողովրդին չեմ մեղադրում, որովհետև հասցված է այն վիճակի, որ այդ տասը հազար դրամը նրա ընտանիքի մի քանի օրվա հացի փողն է»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Պոլոնսկին ոստիկանությունից թաքնվում է Կամբոջայի ջունգլիներո՞ւմ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ քաղաքացու հաղորդման` քննիչը սպանության սպառնալիք է տվել’