‘Ն.Զոհրաբյան. Տեղի ունեցածը ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի’

884

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը ցավակցական նամակներ է հղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախին և Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռընե Ռուքեին

Նամակներում ասված է՝

Անկեղծորեն ցավում եմ հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա ցինիկ ու լկտի հարձակման և անմեղ զոհերի համար։ Տեղի ունեցածը  ահաբեկչություն էր ոչ միայն ընդդեմ Ֆրանսիայի, այլ նաև ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, ուր հարգվում է խոսքի ազատությունն ու լրագրողի մասնագիտությունը։ Ահաբեկչությունը, ինչ կեղծ գաղափարներով էլ այն սնված լինի՝ խստորեն դատապարտելի ու արգահատելի է։ Եւ մենք, խորհրդարանականներս, պիտի շարունակենք անել հնարավորը՝ մեր իրավասությունների դաշտում պայքարելու ահաբեկչության դեմ, պաշտպանելու  խոսքի ազատությունն ու յուրաքանչյուր լրագրողի կյանքը։

Մենք, հայ խորհրդարանականներս, կիսում ենք Ձեր վիշտն ու ցավակցում 12 անմեղ զոհերի հարազատներին։

Նախորդ հոդվածը‘Շտապ. AFP. Երկու կասկածյալ ահաբեկիչներին հայտնաբերել են Ֆրանսիայի հյուսիսում’
Հաջորդ հոդվածը‘Տոնական օրերին Հայաստանի ճանապարհներին 6 մարդ զոհվել է, 107-ը՝ վիրավորվել’