‘«Շաբաթը չափազանց կարևոր օր է լինելու»’

1284

Սիրիայում ուժի մեջ է մտել երկրում հինգ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում առաջին նշանակալի զինադադարը:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ պայմանագիրն սկսել է գործել փետրվարի 27-ին, Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ին:

Զինադադարի մեկնարկից անմիջապես հետո Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը հաղորդել է, որ կրակի դադարեցման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանում են հակամարտության բոլոր կողմերը, թեպետ կեսգիշերից հետո աննշան փոխհրաձգություն է արձանագրվել Դամասկոսի և Դերաա քաղաքի մերձակայքում:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, թե մտավախություն ունի, որ հակամարտության դադարեցման ծրագրին խոչընդոտելու փորձեր կարվեն: «Շաբաթը չափազանց կարևոր օր է լինելու: Հավանաբար՝ մենք ականատես կլինենք ոչ քիչ թվով փորձերի, որոնք ուղղված կլինեն մեր ջանքերը ոչնչացնելուն»,- ասել է նա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բլատերը ուրախ է, որ Ինֆանտինոն դարձել է ՖԻՖԱ-ի նոր նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Բոլորովին վերջերս Թրամփն ու Քրիստին մրցակիցներ էին ‘