‘Շաբաթվա համառոտ ամփոփում’

1247

Կիրակի օրը Արարատում քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներից ձայների չնչին առավելությամբ հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն: 

Երկուշաբթի օրը Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագիծը՝ 69 կողմ, 31 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:  

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ անդրադարձ է կատարել Արարատ քաղաքի քաղաքապետի  ընտրություններին:   

Երևանում՝ քաղաքային իշխանությունների «ջանքերով» ևս մեկ թեժ կետ է ձևավորվել: Սայաթ-Նովա 10-ի և հարակից շենքերի բնակիչները պայքարում են, որ իրենց փոքրիկ բակում չկառուցվի ևս մեկ «էլիտար շենք»: 

Երեքշաբթի առավոտյան հայտնի է դարձել, որ «Կանազի» հոսպիտալում ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկը գտնվում է հիվանդանոցում, իսկ մյուսների նկատմամբ հարուցվել է քրեական գործ. տղաները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 

Ազգային ժողովը հաստատել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում։ ՎՊ նախագահի ընտրությանը մասնակցած 101 պատգամավորներից կողմ է քվեարկել 88-ը, դեմ՝ 13-ը, ձեռնպահ չէր գրանցվել։  

Նոյեմբերի 13-ին լրացավ Վանո Սիրադեղյանի 67-ամյակը: Հայ ազգային կոնգրես 

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»  նախաձեռնող խումբը դիմել է ԱԺ պատգամավորներին: 

Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները բողոքի երթ են կազմակերպել դեպի Լոռու մարզպետարան`  պահանջելով «չվերացնել պոլիտեխնիկը»: 

Հինգշաբթի օրը դատական կարգադրիչների գործի շրջանակներում ձերբակալվել է Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:  

Կոնգրեսի վրա զինված հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել: 

Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնականատերերը նոյեմբերի 14-ին, ժամը 12։20 մոտ 30 հոգով ներխուժել են Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ:  

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) բակից Stop երթով շարժվել է դեպի կառավարություն:  

Ուրբաթ օրը Ազգային ժողովում իշխող ՀՀԿ խմբակցությունը տապալել է ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը` չներկայանալով նիստերի դահլիճ: 

Նոյեմբերի 15-ին ԱԺ-ի դիմաց ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ցույց անող քաղաքացիները երթով շարժվել են դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ:  

Միասնական հայտարարությամբ են հանդես եկել ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունները և անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: 

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ օրը որոշեց  անփոփոխ թողնել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը:  

Նախագահական նստավայրի դիմաց անցկացվել է բողոքի ցույց` «Ո՛չ նոր ԽՍՀՄ-ին» կարգախոսով:  

Այսքանն էին շաբաթվա հիմնական իրադարձությունները. սպասենք հաջորդին: 

Նախորդ հոդվածը‘Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստան-Ֆրանսիա (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը բավական համեստ է եղել’