‘
Գերմանական «Շալկեն» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կասկածի տակ է դրել իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբայի` «Գալաթասարայի» կազմում հայտավորման օրինականությունը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում:
«Մենք կասկածներ ունենք Չեմպիոնների լիգայի երեկվա խաղում Դրոգբայի մասնակցության օրինականության հարցում: Այդ կապակցությամբ ակումբը մտադիր է ստուգել իվուարցու հայտավորումը Չեմպիոնների լիգայում»,- նշված է «Շալկեի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Դրոգբան «Գալաթասարայ» այս ձմռանն էր տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով` ՖԻՖԱ-ի թույլատվությունը ստանալուց հետո: Հիշեցնենք, որ նա խզել էր իր պայմանագիրը չինական «Շանհայ Շենհուա» ակումբի հետ` աշխատավարձի պարբերական ուշացումների պատճառով:
Երեկ Դրոգբան մասնակցեց Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայ» — «Շալկե» հանդիպմանը (1:1) եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
‘