«Շալկեն» խզեց պայմանագիրը «Գազպրոմի» հետ

703

Գերմանական «Շալկե» ֆուտբոլային ակումբը միակողմանի խզել է պայմանագիրը ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության հետ։ Պատճառը Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողություններն են։

«Ակումբի տնօրենների խորհուրդը դիտորդական խորհրդի հավանությունից հետո որոշել է վաղաժամ խզել համագործակցությունը «Գազպրոմի» հետ։

Ակումբի գործադիր եւ դիտորդական խորհուրդներն այժմ բանակցում են ընթացիկ գլխավոր հովանավորի ներկայացուցիչների հետ։ Լրացուցիչ տեղեկություններ կլինեն հաստատված կարգով»,- նշվում է «Շալկեի» պաշտոնական հայտարարությունում։

«Գազպրոմը» «Շալկեի» գլխավոր հովանավորն էր 2007 թվականից։

Նախորդ հոդվածը«Պարման» երկարաձգեց պայմանագիրը 44-ամյա Բուֆոնի հետ
Հաջորդ հոդվածըBild. «Սպարտակը» կհեռացվի Եվրոպայի լիգայից