‘«Շալկե»-ի գլխավոր մարզիչը գլխի վնասվածք է ստացել… հրահանով հարված ստանալուց հետո(տեսանյութ)’

687

Լուրջ միջադեպ է տեղի ունեցել Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացած «Շալկե»-«Քյոլն» հանդիպման ժամանակ:

Տեղեկությունների համաձայն` հանդիպման ավարտից րոպեներ առաջ տրիբունայից վառիչ են նետել «Շալկե»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ դի Մաթեոի օգնական Սվեն Գյուբշերի ուղղությամբ: Zippo մակնիշի վառիչը դիպել է մասնագետի գլխին և արյունահոսություն առաջացրել:

«Մենք կգտնենք նրան, ով նետել է հրահանը: Հուսով ենք, որ մեզ կօգնեն տոմսարկղի աշխատակիցները, ինչպես նաև տեսաձայնագրություններն ու վկաները»,- հայտարարել է «Շալկե»-ի գլխավոր տնօրեն Հորստ Հելդտը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը նախնական բուժզննում է անցել’
Հաջորդ հոդվածը‘Քրիստիանո Ռոնալդուի մարզական կարիերայի առաջին գոլը (տեսանյութ)’