‘«Շալկե 04»-ի ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին’

684

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Շալկե 04»-ը մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ: Այս թիմերն հանդիպել են նաև մրցաշարի նախորդ խաղարկությունում. արտագնա խաղում մադրիդցիները 6:1 հաշվով հաղթանակ տոնեցին, իսկ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում առավելության հասան 3:1 հաշվով: Այսօր տեղի ունեցած վիճակահանությունից հետո «Շալկե 04»-ի մի շարք ֆուտբոլիստներ իրենց կարծիքն են տվել:

Բենեդիկտ Հյովեդես. «Հասկանում ենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» նվաստացրեց մեզ, հասկանում ենք, որ «Ռեալն» աշխարհում լավագույն ակումբներից մեկն է, բայց այս թիմերին ևս հնարավոր է հաղթել: Ամեն ինչ կանենք գործող չեմպիոններին հաղթելու համար»:

Դեննիս Աոգո. «Անհամբերությամբ սպասում եմ այս դիմակայությանը: Անցյալ մրցաշրջանում չմասնակցեցի խաղերին վնասվածքի պատճառով: Ինձ համար սա կարևոր իրադարձություն է: Մեկ-երկու ակումբի հետ «Ռեալն» աշխարհում լավագույններից է, այդ իսկ պատճառով մեզ համար բարդ է լինելու: Ամեն դեպքում մենք միշտ ցանկանում ենք խաղալ լավագույնների հետ»:

Ժոել Մատիպ. «Իհարկե, «Ռեալը» շատ ուժեղ մրցակից է, բայց առջևում մենք երկու նոր խաղ ունենք: Ֆուտբոլում միշտ կա հնարավորություն: Անհամբերությամբ սպասում ենք խաղերին և ցանկանում ենք` ցույց տալ, թե նախորդ մրցաշրջանը մեզ ինչ է սովորեցրել»:

Տրանկվիլլո Բարնետա. «Միանշանակ, բարդ վիճակահանություն է, բայց մենք սպասում ենք երկու հիանալի խաղի և բարձակարգ թիմի դեմ մեր ունակությունները ցուցադրելու հնարավորությանը: Շատ բարդ է լինելու, բայց մենք կփորձենք շարունակել պայքարը»:

ԷրիկՄաքսիմ ՇուպոՄոտինգ. «Չեմ համբերում, թե երբ եմ խաղալու «Ռեալի» դեմ: Սա աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, իսկ ես դեռ ոչ մի անգամ չեմ խաղացել այս թիմի հետ: Նախորդ տարվա հետ համեմատած, մենք արժանի արդյունք կգրանցենք»:

Ֆուտբոլիստների խոսքերը մեջբերված են ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթիի» տնօրենության անդրադարձը վիճակահանությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. « ՉԼ եզրափակիչ հասնելու համար պետք է Դորտմունդով անցնենք»’