‘
Լևոն Արոնյանը Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հայ գրոսմայստերը 2 պարտիաների արդյունքում 1,5 : 0,5 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Առաջին պարտիայում մեր գրոսմայստերը սպիտակներով հաղթանակ տարավ, իսկ երկրորդում սևերով ոչ-ոքի ավարտեց պարտիան:
Կիսաեզրափակչում Արոնյանը կհանդիպի Սվիդլեր — Լագրավ դիմակայության հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ եզրափակչի մասնակիցները աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր կստանան:
‘