‘Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանը երկրորդ պարտությունը կրեց’

1032

Ծաղկաձորում ընթացող մրցաշարի երրորդ տուրում հաղթանակներ են տոնել Կուբայի, Հունգարիայի, Իսրայելի, Ուկրաինայի ընտրանիները, իսկ Ռուսաստանը ոչ-ոքի է խաղացել Չինաստանի հետ:

Այս  տուրում հայ շախմատիստները պարտություն կրեցին կուբացիներից: Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը պարտվեցին, Հրանտ Մելքումյանը կարողացավ հաղթանակ տոնել, իսկ  Դոմինգես Պերես – Լևոն Արոնյան պարտիան խաղալ ելք ունեցավ:

ԿուբաՀայաստան` 2.5:1.5

  • Դոմինգես — Արոնյան` 0.5 — 0.5
  • Բրուզոն — Սարգսյան` 1 — 0
  • Քուեսադա — Հակոբյան` 1 — 0
  • Գոնսալես — Մելքումյան` 0 — 1

 

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն, երրորդ տուր

  • Կուբա — Հայաստան` 2.5:1.5
  • Իսրայել — Հնդկաստան` 3.5:.5
  • Ուկրաինա — Եգիպտոս` 4:0
  • Չինաստան — Ռուսաստան` 2:2
  • ԱՄՆ — Հունգարիա` 1.5:2.5

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Իսրայել 5 / 8
2. Կուբա 5 / 7
3. Ուկրաինա 4 / 8
4. Չինաստան 4 / 6,5
5. Հունգարիա 4 / 6,5
6. Հնդկաստան 3 / 5,5
7. Հայաստան 2 / 5,5
8. ԱՄՆ 1 / 5
9. Ռուսաստան 1 / 5
10. Եգիպտոս 1 / 3

Նախորդ հոդվածը‘ՉԼ․ 1/4 եզրափակիչ երկրորդ հանդիպում․ «Բարսելոնա» – «ՊՍԺ» 2:0(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում երկրպագուները ծեծել են մրցակից թիմի ֆուտբոլիստին ‘