‘Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականն ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ընտրանու հետ’

1912

Կրետե կղզում շարունակում է ընթանալ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկան հավաքականը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ընտրանու հետ: Լևոն Արոոնյանը և Գաբրիել Սարգսյանը պարտիաները ավարտեցին խաղաղ ելքով: Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց: Միակ հաղթանակը տոնեց Հովհաննես Գաբուզյանը:

Այս պահի դրությամբ մեր ընտրանին մրցաշարային աղյուսակում գտնվում է 16-րդ տեղում:

Լևոն Արոնյան — Ռադոսլավ Վոյթաշեկ՝ 1/2 : 1/2

Յան-Կշիշտով Դուդա — Գաբրիել Սարգսյան՝ 1/2 : 1/2

Հրանտ Մելքումյան — Կասպեր Պիորուն՝ 0:1

Տոմշակ Յացեկ — Հովհաննես Գաբուզյան՝ 0:1

Նախորդ հոդվածը‘Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ, կարդա՛, գրի՛ր տարին բոլոր’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Չեխիայի ընտրանուն’