‘Շախմատի թիմային առաջնություն. Հայաստան-ԱՄՆ (ուղիղ)’

1397

Հայաստանի շախմատի հավաքականը այսօր աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում ուժերն է չափում ԱՄՆ հավաքականի հետ:

1․ Լևոն Արոնյան-Հիկարու Նակամուրա

2․ Գատա Կամսկի-Սերգեյ Մովսիսյան

3․ Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Օնիշչուկ

4․ Վարուժան Հակոբյան-Գաբրիել Սարգսյա

Տուրի մյուս խաղերում կհանդիպեն.

Ռուսաստան – Չինաստան, Ուկրաինա – Ադրբեջան, Գերմանիա – Հոլանդիա, Թուրքիա – Եգիպտոս:

Մեկնարկային  փուլում հայ շախմատիստները ոչ ոքի  են խաղացել Ռուսաստանի հետ՝ 2:2, իսկ երեկ՝ 3-1 հաշվով առավելության են հասել Եգիպտոսի նկատմամբ:

Երկու տուրերի արդյունքում Հայաստանի հավաքականը 3 միավորով գրավում է 4-րդ տեղը: Ուկրաինան, Գերմանիան և Ադրբեջանը չորս միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Չինաստանը և ԱՄՆ-ն ունեն երկուական միավոր, իսկ ռուսաստանցի շախմատիստների ակտիվում ընդամենը մեկ միավոր է: Մյուս հավաքականները միավորներ չեն հավաքել:

Աշխարհի թիմային առաջնությունները անց են կացվում 1985 թ.-ից: Առաջնության 10 մասնակիցները ընտրվում են շախմատային օլիմպիադաների և մայրցամաքային առաջնությունների արդյունքում:

Առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 6-ը:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘«Արցախբանկում» պայթուցիկ սարք չի հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Սիկորսկի. Ուկրաինան Եվրոպայի մաս կազմելու ևս մի հնարավորություն է բաց թողնում’