Շախմատի Հայաստանի առաջնություն․ 5-րդ տուրի արդյունքները

250

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնություններում տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները։

Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Արթուր Դավթյանին եւ 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։Մանուել Պետրոսյանը պարտության է մատնել Ռոբերը Փիլիպոսյանին, Զավեն Անդրիասյանը՝ Տիգրան Հարությունյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մամիկոն Ղարիբյանին, Էրիկ Չաքրյանը՝ Դավիթ Տիրատուրյանին։

Առաջատարից կեսական միավոր են հետ Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը։

Կանանց առաջնության առաջատարներն են Սուսաննա Գաբոյանը և Միլենա Գասպարյանը, որոնք վաստակել են 4-ական միավոր: 5-րդ տուրում նրանք խաղացել են իրար դեմ։ Գրանցվել է ոչ-ոքի։

Առաջատարներից կեսական միավոր են հետ Աննա Խաչատրյանը եւ Մարիամ Ավետիսյանը:

Առաջնություններում կանցկացվի 9-ական տուր։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» կարող է այս շաբաթ պաշտոնանկ անել Չավիին
Հաջորդ հոդվածըՏարաձայնություններ Իսրայելի ռազմական կաբինետում