‘Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց հոլանդացիներին՝ 3:1’

963

Ստամբուլում ընթացող համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին` 10- տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց հոլանդացիներին։

Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով տպավորիչ հաղթանակ տարավ հոլանդացիների առաջատար Անիշ Գիրիի նկատմամբ:

Վլադիմիր Հակոբյանը նույնպես սեւ խաղաքարերով 55-րդ քայլում պարտության մատնեց Իվան Սոկոլովին: Հակոբյանը պարտիայի ընթացքում ֆիգուրի գեղեցիկ զոհաբերություն կատարեց եւ ունենալով զինվորների առավելություն, հանդիպումը հաղթական ավարտի հասցրեց:

Սերգեյ Մովսեսյան — Լյուկ Վան Վելի պարտիայում գրանցվեց ոչ-ոքի:

Գաբրիել Սարգսյանը  Յան Սմիթի պարտայում ունենալով մեծ առավելություն, չկարողացավ իրացնել այն եւ այդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի:

Այս հաղթանակից հետո մեր հավաքականը վաստակեց 17 միավոր եւ Չինաստանի ու Ռուսաստանի հավաքականի հետ միասին վերջին տուրից առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ Չինաստանը սկզբունքային մրցավեճում նվազագույն հաշվով հաղթեց ամերիկացիներին

2.5:1.5, Ռուսաստանը նույն հաշվով հաղթեց Արգենտինային: Ադրբեջան – Ուկրաինա խաղում գրանցվեց 1.5:2.5 հաշիվը՝ հօգուտ ուկրաինացիների:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը’
Հաջորդ հոդվածը‘Արգելվել է «Միգոմ» դրամային համակարգի գործունությունը Հայաստանում:’