Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի թեկնածուները

600

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, ռուսաստանցի Արկադի Դվորկովիչը առաջադրել է իր թեկնածությունը կազմակերպության նախագահի հերթական ընտրությունում, հաղորդում է ՖԻԴԵ-ի կայքը։ Եթե նա վերընտրվի, ՖԻԴԵ փոխնախագահ կդառնա աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը։

Պաշտոնին հավակնում են նաեւ ուկրաինացի Անդրեյ Բորիշպոլեցը, Բելառուսի ներկայացուցիչ Ինալբեկ Շերիպովը եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Բահար Կուատլին։

Ընտրությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին Հնդկաստանի Չենայի քաղաքում նախատեսված ՖԻԴԵ Գլխավոր ասամբլեայի նիստում։

Դվորկովիչը ՖԻԴԵ-ն գլխավորում է 2018 թվականից։

Նախորդ հոդվածըՈւիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը ռեկորդային կլինի
Հաջորդ հոդվածըՊուտինն իրեն համեմատել է Պյոտր I-ի հետ