‘Շախմատի Օլիմպիադա. Գաբրիել Սարգսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանին’

1148

Տրոմսոյում շարունակվող Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում երեկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում էր Նորվեգիայի թիմի հետ:

Երրորդ և չորրորդ խաղատախտակների վրա հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Յոն Լյուդվիգ Համմերի և Լեյֆ Էռլենդ Յոհանեսսենի հետ: Առաջին խաղատախտակի վրա մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը խաղաղ դաշն կնքեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կարողացավ պարտության մատնել Սիմեն Ագդեստեյնին և 2.5-1.5 հաշվով հաղթանակ պարգևեց մեր հավաքականին:

Այսպիսով,  5 տուրից հետ Հայաստանի հավաքականի ակտիվում կա 4 հաղթանակ և 1 պարտություն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը և Բելառուսը գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության շուրջ համաձայնագիր կստորագրեն’
Հաջորդ հոդվածը‘Սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողները կազատվեն բոլոր հարկերից’