‘Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականների արդյունքները և մրցակիցները’

1125

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում հանգստյան օրերին մեկնարկել է  շախմատի 41-րդ օլիմպիադան:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկու մրցավեճ է անցկացրել և երկուսն էլ ավարտել հաղթանակով:

Օգոստոսի 2-ին առաջին տուրում 4:0 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Նշենք, որ մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին տուրում հանգստանալու հնարավորություն էր ստացել:

Գաբրիել Սարգսյան – Ռյոսուկե Նանջո`1:0

Շինյա Կոջիմա – Սերգեյ Մովսեսյան` 0:1

Վլադիմիր Հակոբյան – Ակիրա Վատաբանե` 1:0

Ալեքս Ավերբուխ – Տիգրան Քոթանջյան` 0:1

Օգոստոսի 3-ին 2-րդ տուրում մեր շախմատիստները կարողացան հաջողության հասնել Ավստրալիայի հավաքականի հետ մրցավեճում 1:3 հաշվով:

Սմերդոն-Արոնյան՝0.5:0.5

Լի-Սարգսյան Գ՝ 0:1

Իլլինգվորթ-Մովսիսյան՝ 0.5:0.5

Իկեդա-Հակոբյան՝ 0:1

Հայաստանի կանանց հավաքականը նույնպես մեկնարկել է 2 հաղթանակով: Մեր կանայք նույն 4-0 հաշվով առավելության են հասել Գվատեմալայի և Բանգլադեշի նկատմամբ:

Այսօր տեղի ունենալիք 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ, իսկ կանայք կխաղան Վիետնամի հետ: 

Նախորդ հոդվածը‘Երևանի մի շարք վարչական շրջաններում և հարակից տարածքներում օգոստոսի 5-6-ը ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության մեծացման առնչությամբ’