‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Արոնյանն ու Մարտիրոսյանը հաղթանակ պարգևեցին Հայաստանի հավաքականին’

2658

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում: Հայ շախմատիստները 3-1 հաշվով պարտության մատնեցին հույներին:

Մեր հավաքականի հաջողությունն ապահովեցին թիմի առաջատար Լևոն Արոնյանն ու Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Քրիստոս Բանիկասին և Անտոնիոս Պավլիդիսին:

Արոնյանն անցկացրած 3 հանդիպումներում 2,5 միավոր է վաստակել: Հիշեցնենք, որ 2-րդ տուրում ղազախների հետ մրցախաղում հենց Արոնյանի տարած հաղթանակի շնորհիվ էր Հայաստանի հավաքականը պարտության մատնել մրցակցին: Հայկն էլ 4 պարտիաներում թիմին 3 միավոր է պարգևել:

Մեր թիմի մյուս անդամներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Միավորը բաժանեցին Գաբրիել Սարգսյանն ու Դիմիտրիոս Մաստրովասիլիսը, Հրանտ Մելքումյանն ու Իոանիս Նիկոլաիդիսը:

Հայաստանի հավաքականը 4 տուրից հետո 8 միավորով շարունակում է ընթանալ առաջատարների խմբում:

Նախորդ հոդվածը‘Առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով. Թուրքիայի անչափահաս քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստուհիներն առաջատարի տեղը կիսում են օլիմպիական չեմպիոնուհիների հետ’