‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ պարգևեց իր թիմին’

1153

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Հնդկաստանի ընտրանուն:

Մեր հավաքականի հաղթանակն ապահովեց Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով վերջինն ավարտեց իր մրցախաղը Կրիշնան Սասիկիրանի հետ: Հայկը սպիտակներով 48-րդ քայլին իրացրեց իր առավելությունը և հաղթանակ պարգևեց մեր թիմին:

Հայկն օլիմպիադայում իր 4-րդ հաղթանակը տոնեց: Մրցաշարում անցկացրած 7 հանդիպումներում նա Հայաստանի հավաքականին 5,5 միավոր է պարգևել:

Մրցախաղի մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին  Լևոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը, Գաբրիել Սարգսյանն ու Պենտալա Հարիկրիշնան, Հրանտ Մելքումյանն ու Բաշկարան Ադհիբանը:

Այս հաղթանակից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակեց 15 միավոր և շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար:

Նախորդ հոդվածը‘«Միլանը» ծրագրում է վերադարձնել իր նախկին հարձակվողին’
Հաջորդ հոդվածը‘Էմերին` Մխիթարյանի բացակայության մասին «Քարաբախի» դեմ խաղում’