‘Շախմատ,կանայք. 6-րդ տուրի արդյունքները’

1245

‘

Չինաստանի Չենդու քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը: Մեկօրյա դադարից հետո այսօր կայացավ 6-րդ տուրը: Հայաստանի հավաքականի մրցակիցն Ուկրաինայի ընտանին էր, որին հաջողվեց հաղթանակ տոնել: Մեր ընտրանու կազմում Մարիա Կուրսովան պարտվեց Գապոնենկոյին, իսկ մյուս պարտիաներում ոչ-ոքի արդյունք գրանցվեց:

Աշխարհի կանանց թիմային առաջնությունը, 6-րդ տուր

Ուկրաինա — Հայաստան` 2.5:1.5

  • Մուզիչուկ Մ. : Դանիելյան 0.5 — 0.5
  • Ուշենինա : Մկրտչյան` 0.5 — 0.5
  • Ժուկովա : Գալոյան` 0.5 — 0.5
  • Գապոնենկո : Կուրսովա` 1 — 0

Այս տուրում հաղթանակներ են տոնել նաև Հնդկաստանի, Ռուսաստանի, Վրաստանի հավաքականները, իսկ Չինաստանն ու Ղազախստանը ոչ-ոքի են խաղացել:

  • Հնդկաստան — Եգիպտոս` 4:0
  • Լեհաստան — Ռուսաստան` 0.5:3.5
  • Ղազախստան — Չինաստան` 2:2
  • ԱՄՆ — Վրաստան` 1:3

Թիմերի դասավորությունը

1. Վրաստան 11 / 17
2. Ռուսաստան 10 / 17
3. Չինաստան 8 / 15
4. Ուկրաինա 7 / 13
5. Հնդկաստան 6 / 14
6. Հայաստան 6 / 12
7. Ղազախստան 5 / 10
8. ԱՄՆ 4 / 10
9. Լեհաստան 3 / 10
10. Եգիպտոս 0 / 2

Հավելենք, որ հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է ԱՄՆ-ի ընտրանու հետ:

‘

Նախորդ հոդվածը‘Շախմատ,տղամարդիկ. Հայաստանը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն Պերեսին խնդրել է երկարաձգել Ռամոսի և Անչելոտիի հետ պայմանագրերը’