‘Շախմատ. Աշխարհի գավաթակիրը կորոշվի թայ-բրեքում’

1662

Թբիլիսիում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Եզրափակչի վերջին՝ 4-րդ դասական պարտիան Լևոն Արոնյանի և Դին Լիժենի միջև նախորդ երեքի պես խաղաղ ելք ունեցավ:

Այսպիսով, մրցամարտի արդյունքը դարձավ 2-2: Հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեքի միջոցով: Շախմատիստները նախ երկու պարտիա կանցկացնեն արագ շախմատի կանոններով (25 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար), եթե հաղթողը չորոշվի, կշարունակեն խաղալ «10+10» համակարգով, այնուհետև՝ երկու պարտիա՝ կայծակնային շախմատի կանոններով (5+3), և եթե այստեղ էլ հաղթողտ չպարզվի՝ արմագեդոն (սպիտակներին՝ 5 րոպե, սևերին՝ 4, սպիտակներով պարտավոր են հաղթել):

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի դիվանագետը Մեղրիի տարբերակի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է ձեռք բերել Գրիզմանի տրանսֆերը’