‘
Կրետե կղզում շարունակում է ընթանալ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Այսօր կայացան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն ոչ-ոքի խաղաց Սերբիայի ընտրանու հետ: Հաթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը: Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանն ոչ-ոքի խաղացին: Պարտություն կրեց Հովհաննես Դաբուզյանը:
Մեր ընտրանին մրցաշարային աղյուսակում վաստակած 10 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը: Չեմպիոն հռչակվեց Ադրբեջանի հավաքականը:
Իվանիշևիչ — Մովսեսյան՝ 1/2 : 1/2
Պերունովիչ — Սարգսյան՝ 0:1
Ինջիչ — Մելքումյան՝ 1/2 : 1/2
Սեդլակ — Ղաբուզյան՝ 1:0
‘