‘Շախմատ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Նիդերլանդների ընտրանուն’

2029

Կրետե կղզում շարունակում է ընթանալ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Այսօր կայացավ 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տոնեց Նիդերլանդների ընտրանու նկատմամբ: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակներ տոնեցին: Պարտություն կրեց միայն Սերգեյ Մովսեսյանը:

Այս պահի դրությամբ մեր ընտրանին 7 միավորով գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Լևոն Արոնյան — Անիշ Գիրի՝ 1/2 — 1/2

Էրվին Լամի — Սերգեյ Մովսեսյան՝ 1:0

Գաբրիել Սարգսյան — Բենյամին Բոկ՝ 1:0

Իվան Սոկոլով — Հրանտ Մելքումյան՝ 0:1

Նախորդ հոդվածը‘ՉԼ․ «Պարի Սեն Ժերմենն» ու «Բավարիան» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ «Իսլամական պետություն»-ը սպառնում է Մարկո Ասենսիոյին ‘