‘Շախմատ, հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ, 5-րդ տուրի բոլոր արդյունքները’

1275

Բեռլինում շարունակվում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է 8 շախմատիստ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:

Մրցաշարի հաղթողը նոյեմբերին նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորություն կստանա:

Հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, չնայած պարտիայի ընթացքում հաղթելու լավ շանսեր ուներ: Հայ գրոսմայստերը 5-րդ տուրից հետո 2,5 միավոր ունի:

Ֆաբիանո Կարուանա — Սերգեյ Կարյակին և Դին Լիրեն — Շահրիար Մամեդյարով պարտիաները, նույնպես, ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Վլադիմիր Կրամնիկն ու Ուեսլի Սոն շարունակում են հաղթանակի հասնելու ճանապարհներ փնտրել:

5-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Լևոն Արոնյան (Հայաստան) — Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0,5:0,5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0,5:0,5

Ուեսլի Սո (ԱՄՆ) — Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0,5:0,5

Դին Լիրեն (Չինաստան) — Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0,5

Մրցաշարային աղյուսակը՝ 5-րդ տուրից հետո

1. Ֆաբիանո Կարուանա — 3,5 միավոր
2. Վլադիմիր Կրամնիկ — 3 միավոր
3. 
Շահրիար Մամեդյարով — 3 միավոր
4. 
Լևոն Արոնյան — 2,5 միավոր
5. 
Ալեքսանդր Գրիշչուկ — 2,5 միավոր
6. 
Դին Լիրեն — 2,5 միավոր
7. 
Սերգեյ Կարյակին — 1,5 միավոր
8. 
Ուեսլի Սո — 1,5 միավոր

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան թույլատրել է կալանավորել Սաուդյան արքայադստերը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպա Լիգա. «Արսենալ» — «Միլան»՝ 3:1. զինագործները հաջորդ փուլում են (տեսանյութ)’