‘
Կրետե կղզում այսօր կայացավ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի կանանց հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Ռուսաստանի ընտրանուց: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը պարտություններ կրեցին: Իսկ Լիլիթ Գալոյանն ոչ-ոքի խաղաց:
Այսպիսով, մեր ընտրանին մրցաշարային աղյուսակում վաստակած 11 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Չեմպիոն հռչակվեց Ռուսաստանի ընտրանին:
Դանիելյան — Կոստենյուկ՝ 0:1
Մկրտչյան — Գունինա՝ 0:1
Գալոյան — Գիրյա՝ 1/2 : 1/2
Գևորգյան — Գորյալչկինա՝ 0:1
‘