‘
Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության յոթերորդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Ռուսաստանի ընտրանուն: Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Գաբրիել Սարգսյանն առավելության հասավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Աշխարհի թիմային առաջնություն, 7-րդ տուր
Ռուսաստան — Հայաստան` 1.5:2.5
- Գրիշչուկ : Արոնյան` 0.5 — 0.5
- Կարյակին : Սարգսյան` 0 — 1
- Տոմաշեվսկի : Մովսիսյան` 0.5 — 0.5
- Վիտիուգով : Մելքումյան` 0.5 — 0.5
Այս տուրում Հնդկաստանի հավաքականը հաղթանակ է տոնել Կուբայի նկատմամբ, ԱՄՆ-ի ընտրանին հաղթել է Իսրայելին, Հունգարիան` Եգիպտոսին, իսկ Չինաստան-Ուկրաինա դիմակայությունը խաղաղ ելք է ունեցել:
- Կուբա — Հնդկաստան` 1.5:2.5
- Չինաստան — Ուկրաինա` 2:2
- ԱՄՆ — Իսրայել` 2.5:1.5
- Հունգարիա — Եգիպտոս 2.5:1.5
Այս տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Թիմերի դասավորությունը
1. Ուկրաինա 11 / 17,5
2. Չինաստան 11 / 17
3. Իսրայել 7 / 15
4. Կուբա 7 / 14,5
5. Հնդկաստան 7 / 13,5
6. Հայաստան 7 / 13
7. Հունգարիա 7 / 13
8. Ռուսաստան 6 / 14,5
9. ԱՄՆ 6 / 13
10. Եգիպտոս 1 / 8
‘