‘«Շախտյորը» հաղթեց, Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ’

632

Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում «Շախտյորը» սեփական հարկի տակ 5։1 խոշոր հաշվով պարտության մատնեց մրցաշարի հետնապահներից մեկին՝ «Գովերլային»։ 

«Շախտյորի» երրորդ գոլը իր հաշվին գրանցեց Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դա Հենրիխի 17-րդ գոլն էր եւ նա շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը:

Նշենք, որ «Գովերլայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:

Ի դեպ, Իլսինյոյի գոլը «Շախտյորի» 1800-րդ գնդակն էր Ուկրաինայի առաջնությունների պատմության ընթացքում:

17-րդ տուրից հետո «Շախտյորը» 48 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ուկրաինայի առաջնություն. 17-րդ տուր

«Շախտյոր» — «Գովերլա»՝ 5։1

Իլսինյո՝ 5, Վիլիան՝ 13, Մխիթարյան՝ 17, Կոստա՝ 62, Դեւիչ՝ 80 – Լե Տալեկ՝ 45

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 26-28-ը Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Լիբանանում կլինի: ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահը շնորհավորել է Գազայի ժողովրդին՝ «Իսրայելի դեմ տարած հաղթանակի» առիթով ‘