‘«Շախտյորը» մերժել է Մխիթարյանին ձեռք բերելու՝ «Զենիթի» առաջարկը’

727

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատմել է, թե ինչպես չի կայացել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»:

«Շախտյորը» մերժել է Մխիթարյանին ձեռք բերելու՝ «Զենիթի» առաջարկը: Մենք ամեն ինչ անում ենք նրան թիմում պահելու համար: Բայց, ինչ էլ լինի, աշխարհում բոլոր խաղացողներն էլ ունեն իենց գինը: Հենրիխը դեռ շատ երիտասարդ է, եւ նրա հաջող կարիերան դեռ առջեւում է:

Նրա գործակալը մայրն է, եւ Հենրիխը նրանից մեծ կախում ունի, միգուցե, պատճառն այն է, որ նրա հայրը կյանքից շուտ է հեռացել: Հենրիխի քույրը աշխատում է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի աշխատակազմում»,- ասել է Լուչեսկուն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Նշենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը Ուկրաինայի առաջնությունում 11 հանդիպում է անցկացրել եւ 14 գոլ խփել:

Նախորդ հոդվածը‘«Մեծ փեսան» ձեռք է բերում «Մեծ անիվը» ‘
Հաջորդ հոդվածը‘Դատավորների հեգնանքն ու անբարեհաճությունը. ՀԱԿ երիտասարդների դատական նիստ ‘